Բեռլինի հիվանդանոցում կրակ բացած տղամարդը 72 տարեկան է եղել
Բեռլինի Բենջամին Ֆրանկլինի անվան հիվանդանոցում հրաձգություն իրականացրած տղամարդը 72 տարեկան էր: Gazeta.ru-ի փոխանցմամբ`այս մասին հաղորդվում է քաղաքային ոստիկանության պաշտոնական թվիթերյան էջում:
«Կրակ բացած անձը 72 տարեկան է եղել, նա Գերմանիայի քաղաքացի էր և երեկ գտնվել է հիվանդանոցում` որպես հիվանդ»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Տղամարդը կրակ է բացել բեռլինյան համալսարանական հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի բժշկի ուղղությամբ, որից հետո բժիշկը մահացել է:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, հրաձգության հեղինակը վերջում ինքնասպան է եղել` կրակելով ինքն իր վրա։










