ԵՄ-ում ծնելիության ամենացածր մակարդակը գրանցվել է Իտալիայում
Իտալիայում անցած տարում գրանցված ծնելիության ցուցանիշն ամենացածրն է եղել Եվրոպական Միության տարածքում: Հայտնի է, որ երկրի յուրաքանչյուր 1.000 բնակչին բաժին է ընկել ընդամենը 8 նորածին:
Ինչպես նշում է euromag.ru-ն, վիճակագրական նման տվյալներ է ներկայացրել «Եվրաստատ» գործակալությունը, որի մասնագետների պնդմամբ` Իտալիայում ծնելիության ցուցանիշը կրճատվել է 2 անգամ:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2015թ. Իտալիայում լույս աշխարհ է եկել 485.000 երեխա. սա 1861թ. Իտալական Հանրապետության հիմնադրումից ի վեր ամենացածր ցուցանիշն է:
Ծնելիության ցածր ցուցանիշի առումով Իտալիային հաջորդում են Հունաստանը, Պորտուգալիան: Մինչդեռ լավագույն ցուցանիշները գրանցվել են Իռլանդիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Շվեդիայում:
Ընդհանուր առմամբ, անցած տարի ԵՄ-ի տարածքում ծնվել է 5.14 մլն երեխա, ինչը 40.000-ով պակաս է 2014թ. ցուցանիշից:










