Թուրքիան Բոսֆորի կամուրջն կանվանափոխի ի հիշատակ հուլիսի 15-ին զոհվածների

16:19 • 26.07.16

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Ստամբուլում Բոսֆորի կամուրջը անվանափոխվելու է  որպես  «Հուլիսի 15-ի նահատակների կամուրջ»` ի պատիվ այն քաղաքացիների, ովքեր զոհվել են պետական հեղաշրջման փորձին դիմակայելու ժամանակ:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Ստամբուլի ասիական և  եվրոպական հատվածներն իրար կապող Բոսֆորի նեղուցով անցնող կամրջի վերանվանման որոշումը կայացվել է կառավարության նիստից հետո:

 

Բացի այդ վարչապետը հայտնել է, որ  հեղաշրջման փորձին դիմակայած քաղաքացիներին նվիրված հուշարձաններ են կանգնեցվելու Անկարայում և Ստամբուլում:

 

Հիշեցնենք, որ լույս հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել պետական  հեղաշրջման չստացված փորձ, ինչի հետևանքով զոհվել է 290 մարդ: Նրանցից ոմանք սպանվել են հենց Բոսֆորի կամրջի վրա: