Չինչին գյուղի անհետ կորած բնակչի որոնումներն արդյունք չեն տվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 26-ին, ժամը 12.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի1-ին փողոցի թիվ 38 տան բնակիչ Խ.Կ-ն (ծնված 1934 թ.) դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Փրկարարները «Գյուրջինանց յալը» կոչվող հանդամասում մոտ 10 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել է 16 ոստիկան և 20 տեղի բնակիչ: Ժամը 20.18-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:










