Էրդողանը Ռուսաստան կայցելի օգոստոսի 9-ին

12:06 • 26.07.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 9-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Այդ մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը՝ ռուս գործընկեր Արկադի Դվորկովիչի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է РИА Новости-ն:

 

«Պարոն դեսպանը մեզ տեղեկացրել է, որ մեր հարգելի նախագահը հաստատել է. օգոստոսի 9-ին նա կլինի Պետերբուրգում»,- ասել է Շիմշեքը:

 

Նա հավելել է, որ երկրներին ահրաժեշտ է հնարավորինս արագ կարգավորել երկկողմանի հարաբերությունները:

 

Արկադի Դվորկովիչը նշել է, որ կործանված Սու-24-ի համար Թուրքիայի ներողությունները հիմք են ստեղծել Անկարայի և Մոսկվայի միջև կապերի վերականգնման համար:

 

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ճգնաժամն առաջացել է անցած տարվա նոյեմբերին, երբ թուրքական կործանիչը խոցել էր ռուսական Սու-24-ը: