Սան Պաուլոյում առևանգել են «Ֆորմուլա-1»-ի նախագահի զոքանչին և $36,5 մլն փրկագին են պահանջում

20:37 • 26.07.16

Formula One Management-ի նախագահ Բերնի Էքլսթոունի զոքանչին աձևանգել են  Բրազիլիայում և 28 մլն ֆունտ ստերլինգի (36,5 մլն դոլար) չափով փրկագին են պահանջում նրա համար:

Ինչպես հաղորդում է BBC-ն` վկայակոչելով բրազիլական աղբյուրները, 67-ամյա Ապարեսիդա Շունկին առևանգել են Սան Պաուլոյում ուրբաթ գիշեր:

ԶԼՄ-ների տվյալներով` առևանգողները ռեկորդային գումար են պահանջել կնոջն ազատ արձակելու համար: Նրանք պահանջել են փրկագինը վճարել ֆունտ ստերլինգով և գումարը բաժանել 4 մասի:   

85-ամյա Բերնի Էքլսթոունը համարվում է մարզաշխարհի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից մեկը, ում կարողությունը գնահատվում է 3.1 մլրդ դոլար:

Ապարեսիդա Շունկը 38-ամյա Ֆաբիանա Ֆլոզիի մայրն է, ում հետ Էքլսթոունն ամուսնացել է 2012-ին: