Ֆրանսիայի եկեղեցիներից մեկում երկու մարդ պատանդ է վերցրել 4-6 հոգու

13:20 • 26.07.16

Դանակով զինված երկու մարդ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Սենտ-Էտյեն-դյու-Ռուվրե քաղաքի եկեղեցում պատանդներ են վերցրել, հայտնում է Reuters գործակալությունը:

 

Նախնական տվյալներով՝ պատանդ կարող են լինել չորսից վեց մարդ: Այժմ դեպքի վայր են բերվել ոստիկանության լրացուցիչ ուժեր:

 

Այժմ Ֆրանսիայում գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը սահմանվել է անցած տարվա նոյեմբերին և որի գործողության ժամկետը երկարաձգվել է Նիցցայում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: