Ֆրանսիայի եկեղեցում պատանդ վերցվածներից մեկը մահացել է, հարձակվողները չեզոքացվել են

14:44 • 26.07.16

Ոստիկանությունը չեզոքացրել է երկու անհայտ անձանց, ովքեր երեքշաբթի առավոտյան մի քանի պատանդ են վերցրել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկի եկեղեցում: Պատանդներից մեկը զոհվել է, հայտնում է France-Presse գործակալությունը:

 

Միջադեպը տեղի է ունեցել Սենտ Էտյեն Դյու Ռուվրե քաղաքում: Նախնական տվյալներով՝ ժամը մոտ 9:45 դանակներով զինված երկու անձինք հինգ մարդու պատանդ են վերցրել՝ քահանային,  երկու միանձնուհիներին և երկու այցելուներին:

 

Դեպքի վայր է մեկնել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնազ Կազնևը: