Ֆրանսիայի եկեղեցիներից մեկում պատանդներ վերցրած անձինք խոսել են ԻՊ-ի հետ կապի մասին. Օլանդ

16:34 • 26.07.16

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ահաբեկչություն է անվանել երկրի հյուսիսում Ռուանի արվարձանում գտնվող եկեղեցիում պատանդներ վերցնելը, և հայտնել է, թե հացնագործները հայտարարել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ են, հայտնում է ТАСС-ը:

 

«Իրենց ԻՊ-ի անդամ համարող երկու ահաբեկիչները ստորաբար սպանել են Սենթ Էթյեն դյու Ռուվրե քաղաքի եկեղեցու քահանային»,- ասել է Օլանդը, ով երկու ժամ անց ժամանել է դեպքի վայր:

 

Նա հաստատել է, որ ահաբեկիչները ոչնչացվել են, երկու մարդ վիրավորվել է, որոնցից մեկը ծանր վիճակում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ դանակով զինված երկու մարդ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Սենտ էթյեն դյու Ռուվրե քաղաքի եկեղեցում պատանդներ են վերցրել:

«Իսլամական պետությունը» արդեն պաշտոնապես ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը։