Տվերում և Ինգուշեթիայում կալանավորվել են «ԻՊ» կողմնակիցները

13:36 • 26.07.16

Ոստիկանության աշխատակիցներն ու Անվտանգության դաշնային ծառայությունը Տվերում և Ինգուշեթիայում կալանավորել են «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների։ Այս մասին Interfax-ին հաղորդել է ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

 

«Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ու անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին հաջողվել է Տվեր քաղաքում և Ինգուշեթիայի Հանրապետությունում կալանավորել «ԻՊ-ի կողմնակիցների»,- ասել է Վոլկը։

 

Նրա խոսքերով՝ իրավապաշտպանները Ինգուշեթիայում կալանավորել են ևս երկու տղամարդու, ովքեր «սոցցանցերի միջոցով» միացել են ԻՊ-ին  և պլանավորել են մոտ ապագայում ահաբեկիչների կողմից ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով մեկնել Սիրիա։

 

Վոլկը նաև նշել է, որ կալանավորված քաղաքացիների դեմ քրեական գործ է հարուցվել, և համապատասխան հոդվածով նրանց սպառնում է հինգից մինչև տաս տարի ազատազրկում։