Ստամբուլի նախկին քաղաքապետը կալանավորվել է հեղաշրջման փորձի գործով

15:15 • 26.07.16

Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի գործով կալանավորվել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն, հաղորդում է Hurriyet-ը։

 

Նշվում է, որ Մութլուին կալանավորել են նրա տանը, ինչից հետո ոստիկանությունը խուզարկումներ է իրականացրել։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2013 թվականին Գեզի պուրակում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ Մութլուն եղել է Ստամբուլի քաղաքապետը։