Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շոգից 2 մարդ է մահացել

06:58 • 26.07.16

Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով զոհվել է երկու մարդ, ևս 3798-ը հոսպիտալացվել է ջերմային հարվածով: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է երկրի Ներքին գործերի և կոմունիկացիայի նախարարությունը:

Դեռևս նախորդ շաբաթ շոգի պատճառով հոսպիտալացվածների թիվը նվազում էր, սակայն դրանից հետո օդի ջերմաստիճանը սկսել էր բարձրանալ, ինչը բերել է այդ ցուցանիշի բարձրացման: Ավելի վաղ շոգը դարձել էր երկու մարդու մահվան պատճառ:

Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը այս տարի կանխատեսում է տարրերային շոգ ամառ: Ինչպես նախատեսվում է՝ ամենաշոգ օրերը լինելու են հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին:

Անցած տարի Ճապոնիայում շոգի պատճառով մահացել էր ավելի քան 100 մարդ, ևս 53 հզ-ը հոսպիտալացվել էր: