Ճապոնական գիշերօթիկում տեղի ունեցած սպանդի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի
Ճապոնաիայում ևս 4 մարդ է մահացած ճանաչվել հաշմանդամների գիշերօթիկում տեղի ունեցած հարձակումից հետո: Այդպիսով զոհերի թիվը հասնում է 19-ի, հաղորդում է Կիոդո գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 15 մարդ մահացել է, իսկ 4-ը անգիտակից վիճակում է գտնվում:
Կանագավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած հարձակումն իրականացրել է 26-ամյա Սատոսի Ուեմացուն՝ գիշերօթիկի նախկին աշխատակիցը: Դեպքից կես ժամ անց տղամարդը ժամանել է ոստիկանական բաժանմունք և հայտարարել, որ դա ինքն է արել: Նրա մոտ մի քանի դանակներով պայուսակ է եղել:
Ոստիկանության տվյալներով ևս 20 մարդ ծանր վիրավոր է:










