«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ «Միայնակ Գայլի» եղբայրը կալանավորվել է

19:19 • 26.07.16

«Հիմնադիր խորհրդարանին» հարող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ «Միայնակ Գայլի»՝ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը կալանավորվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

«Արարատ Խանդոյանին մեղադրանք է  առաջադրվել 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Ես Վերաքննիչ դատարանում բողոքարկելու եմ դատարանի կողմից իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը»,-ասաց Արա Ղարագյոզյանը:

Արարատ Խանդոյանի փաստաբանի խոսքով՝  կալանավորման որոշումն անօրինական է: