Երեխայի կորելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. նա գտնվում է մայրիկի մոտ. Նելլի Դուրյան

20:27 • 26.07.16

Մալաթիա-Սեբաստիա համայնքում երեխայի կորելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. երեխան գտնվում է մայրիկի մոտ։

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում 3-ամյա երեխայի կորելու մասին հաղորդում ՀՀ ոստիկանությունը չի ստացել:

«ՀՀ ոստիկանությունը երեխայի անհետ կորելու մասին հաղորդում չի ստացել: Ըստ լուրերի, երեխան գտնվում է իր մայրիկի մոտ»,- ասաց Դուրյանը: 

Հիշեցնենք, որ այսօր մի շարք ֆեյսբուքյան օգտատերեր տարածել էին երեխայի նկարը` նրան գտնելու գործում աջակցելու նպատակով: