ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՊԾ գնդում վիրավորում ստացած Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին
Մարդու իրավունքի պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՊԾ գնդում փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացածներին։
«Փոխհրաձգության հետևանքով վիրավորում ստացած Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի դեպքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում»,- ասված է հաղորդագրությունում։










