Սանկտ Պետերբուրգում դպրոցականից 1,2 միլիոն ռուբլի են խլել

14:17 • 26.07.16

Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք հարձակվել են 9-րդ դասարանի աշակերտի վրա ու նրանից 1,2 միլիոն ռուբլի են խլել, հաղորդում է Фонтанка-ն։

 

Նշվում է, որ երիտասարդը տուն էր տանում իր հոր ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարը։ Նա հարձակվողներից մեկի մեջ ճանաչել է իր ծանոթին։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ կողոպուտի մասին տվյալները փոխանցվել են ՌԴ Քննչական կոմիտեին։