Զարուհի Փոստանջյանը Խորենացիում սպասում է ՄԻՊ-ի պատասխանին՝ ՊՊԾ գունդ սնուդ մտցնելու համար

11:45 • 26.07.16

 

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու մի խումբ քաղաքացիներ Խորենացի փողոցում դեռ սպասում են, որ նրանց թույլ տան սնունդ մտցնել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, ուր արդեն 4 օրից ավելի է, ինչ «Սասնա ծռերի» խմբի անդամները մնացել են առանց սննդի:


«Մինչ այս պահը որևէ սնունդ թույլ չեն տվել տանել: Ոստիկանությունը օրենքից դուրս է գործում, դա միանշանակ է, և միանշանակ է, որ միակ հանգուցալուծումը Սերժ Սարգսյանի հրաժարականն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փոստանջյանը: Ըստ պատգամավորի՝  Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով էլ է փորձել հարցը լուծել, սակայն մինչ այժմ պատասխան չկա:


«Չեմ կարծում, որ բանակցություններն արդյունավետ են, պետք է հանրությունն ինքը ինքնակազմակերպվի: Ապստամբությունը դա պարտականություն է: Պարտավոր էինք դիմել, մեր հայրենիքը փրկելու համար»,- հայտարարեց Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանը Խորենացիում սպասում է ՄԻՊ-ի պատասխանին՝ ՊՊԾ գունդ սնուդ մտցնելու համար