Քոբուլեթիում ջրահեղձ է եղել ՀՀ քաղաքացի

12:13 • 26.07.16

Հուլիսի 26-ին՝ժամը 10.46-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.41-ի սահմաններում դեռևս չբացահայտված հանգամանքներում Քոբուլեթի հանգստյան գոտում՝ Սև ծովում, ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի Արամ Աբրահամյանը (ծնված 1950 թ.):

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ծովից: