Ռիհաննան արգելել է երկրպագուներին պոկեմոններ որսալ իր համերգի ժամանակ
Ռիհաննան արգելել է երկրպագուներին իր համերգի ժամանակ պոկեմոններ որսալ, հաղորդում են ներքին աղբյուրները:
Հաղորդվում է, որ երգչուհին սկանդալային խաղի երկրպագու չէ, և անգամ բացասաբար է վերաբերում դրան:
Երգչուհին համերգի ժամանակ բոլորին խնդրել է անջատել բջջայինները և վայելել համերգը:
Խոսելով խաղի մասին՝ նշենք, որ այն մեծ իրարանցում է առաջացրել աշխարհում, քանի որ մեծացրել է ճանապարհատրանսպորտային վթարների թիվը տարբեր երկրներում:










