Արևային էներգիայով Solar Impulse 2 ինքնաթիռն ավարտել է պատմության մեջ առաջին շուրջերկրյա ճամփորդությունը  

09:14 • 26.07.16

 Արևային էներգիայով գործող ու հատուկ մարտկոցներով համալրված Solar Impulse 2 ինքնաթիռը ավարտել է իր «ոդիսականը»` իրականացնելով պատմության մեջ առաջին շուրջերկրյա ճամփորդությունը:

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, ինքնաթիռը կիրակի Եգիպտոսից ուղևորվել է դեպի  Միացյալ Արաբական Էմիրություններ և վայրէջք կատարել Աբու Դաբիում` այն նույն վայրում, որտեղից 2015թ.  9-ին  տրվել էր շուրջերկրյա ճանապարհորդության մեկնարկը:

 


«Solar Impulse 2-ն ու օդաչու Բերտրան Պիկարը բարեհաջող վայրէջք են կատարել Աբու Դաբիում»,-նշվում է նախագծի թվիթերյան էջում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ բացառապես արևային  էներգիայով գործող օդանավը շուրջերկրյա ճամփորդության շրջանակում այցելել է Օման, Հնդկաստան, Մյանմա, Չինաստան, Ճապոնիա և ԱՄՆ: