«Սասնա ծռերի» 26-ամյա անդամի կյանքին դեռ վտանգ է սպառնում. Բժիշկ (տեսանյութ)

16:09 • 26.07.16

Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման արդյունքում վիրավորված «Սասնա ծռեր» ջոկատի անդամ, 26-ամյա Թաթուլ Թամրազյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն, նրա կյանքին դեռ վտանգ է սպառնում: 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Էրեբունի» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի  գիտական ղեկավար Հարություն Մանդոյանը:

26-ամյա Թաթուլ Թամրազյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Նա ՊՊԾ գնդի տարածքից հիվանդանոց էր տեղափոխվել ներքին արյունահոսությամբ ու ծանր վիճակում՝ կյանքին սպառնացող վտանգով: Նա ստացել է որովայնի ձախ կեսի հրազենային վիրավորում և մի շարք վիրահատությունների ենթարկվել, հեռացվել է նրա ձախ երիկամը, հաստաղու մի հատվածը:

Բժիշկը նաև ասաց, որ Թաթուլ Թամրազյանի գիտակցությունը տեղում է, նա խոսում է: