Չինաստանում ցմահ ազատազրման են դատապարտել կաշառք վերցրած բարձրաստիճան գեներալի
Չինաստանի ամենաազդեցիկ ու բարձրաստիճան գեներալներից մեկը` Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Գո Բոսյունը, դատապարտվել է ցմահ ազատազրկման` առաձնակի խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Բոսյունի ձերբկալությունն ու դատապարտումն իրականացվել է երկրի նախագահ Սի Ցինփինի հայտարարած` կոռուպցիայի դեմ զանգվածային պայքարի ծրագրի շրջանակում:
Հայտնի է, որ Բոսյունի կինն ամուսնու ու ցածրաստիճան զինծառայողների միջև հանդես է եկել որպես միջնորդ` կաշառք վերցնելով աշխատանքային առաջխաղացման համար: Նշվում է, որ Բոսյունը վերադարձրել է վերցրած կաշառքը, եթե նորանշանակ պաշտոնում իրեն դիմող անձը չի կարողացել կողմնակի եկամուտ ստանալ:
Նշվում է, որ Բոսյունի դատավարությունն ընթացել է փակ դռների հետևում, քանի որ այն առնչվել է բազմաթիվ ռազմական գաղտնիքների:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ բացի ցմահ զատազրկումը Բոսյունը զրկվել է նաև գեներալի կոչումից, առգրավվել են նրան անձնական հաշիվները:










