Թուրքիան խնդրել է Ռուսաստանին վերացնել ապրանքների ներմուծման սահմանափակումները

17:24 • 26.07.16

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեքչին խնդրել է ՌԴ-ին թույլատրել թուրքական ապրանքների ներմուծումը, որոնց նկատմամբ էմբարգո է սահմանված: Այդ մասին լրագրողներին հայտնել է Զեյբեքչին, գրում է РИА Новости-ն:

 

«Ես արդեն խնդրել եմ»,- ասել է Զեյբեկչին՝ պատասխանելով հարցին, թե երբ է Թուրքիան դիմելու ՌԴ-ին՝ ապրանքների մատակարարումը վերսկսելու խնդրանքով:

 

Երեքշաբթի Մոսկվայում կայացել են Զեյբեքչիի բանակցությունները ՌԴ տնտեսական զարգացման ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևի հետ: Հանդիպումից հետո Ուլյուկաևը հայտարարել է, որ Թուրքիայից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները պետք է վերացվեն աստիճանաբար: