Վենեսուելան վարկ կստանա ամենաանհրաժեշտ ապրանքների պակասը լրացնելու համար

09:55 • 26.07.16

Վենեսուելան կես միլիարդ դոլարի վարկ կստանա առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարները լցնելու համար: Գումարը կտրամադրի Լատինաամերիկյան ռեզերվային ֆոնդը, հայտնում է korrespondent.net-ը:

 

Երկուշաբթի օրը ֆոնդի ներկայացուցիչները հայտարարել են, որ հավանության են արժանացրել 482 միլիոն դոլարի վարկի տրամադրումը, որը կօգնի թեթևացնել իրավիճակը երկրում:

 

Նավթի գների անկման հետևանքով առաջացած ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով Վենեսուելայում ամենօրյա պահանջարկի ապրանքների դեֆիցիտ է: Խանութները դատարկ են, իսկ ամենաանհրաժեշտ իրերի համար գոյացած հերթերում կարելի է մի ամբողջ օր անցկացնել: