Կոլումբիան հայտարարել է Զիկա համաճարակի ավարտի մասին

12:59 • 26.07.16

Կոլումբիայի իշխանությունները հայտարարել են Զիկա վիրուսի համաճարակի ավարտի մասին, գրում է The Guardian-ը` հավելելով, որ երկրում Զիկայով վարակվել է մոտ 100.000 մարդ:

 

«Կոլումբիան Լատինական Ամերիկայում առաջին երկրին  է, որին հաջողվել է հաղթել Զիկայի համաճարակը»,-հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Ֆերնանդո Ռուիզը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Զիկայով վարակման առաջին դեպքը Կոլումբիայում գրանցվել է 2015թ. սեպտեմբերին, ինչից հետո արձանագրվել է 99.721 վարակակիր:

 

Ռուզի պատմելով` համաճարակի էնդեմիկ փուլն արդեն արդեն հաղթահարված է ու վարակն արդեն սկսել է զգալի դանդաղ տեմպերով տարածվել:

 

Հայտնի է, որ էնդեմիկ փուլի հաղթահարումից հետո Կոլումբիայի իշխանությունները հայտնել են, որ կանայք այլևս կարող են չհետաձգել հղիանալու իրենց որոշումը: Նշվում է, որ Զիկա վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց ու նրանց պղտի առողջության համար:

 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության  տվյալների` ներկայում աշխարհում կա  Զիկայի 4 մլն վարակակիր: