Ալբանիայի հիվանդանոցներից մեկում այցելուն հրկիզել է հիվանդներին (տեսանյութ)
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի հիվանդանոցներից մեկում տեղի է ունեցել ողբերգական դեպք. հիվանդնանոցի այցելուներից մեկը հեմոդիալիզի պրոցեդուրայի ընթացքում այրել է բուժվողներին:
Ինչպես հայտնում է ntv.ru-ն, տեղի ունեցած սարսափելի դեպքը ֆիքսել են տեսահսկման տեսախցիկները: Այնուհետև շոկային կադրերը տարածվել են համացանցում:
Դրանցում երևում է ինչպես է հիվանդանոցի այցելուներից մեկը փորփրում է իր պայուսակը, հետո դրա միջից հանում է դյուռավառ նյութով շիշն ու նետում այն դիմացը պառկած հիվանդի վրա: Այդ պահին օգնության է հասնում բժիշկներից մեկը, սակայն չարագործը հասցնում է վառվող կրակայրիչը նետել հիվանդի վրա:
Հաշված վայրկյանների ընթացքում կրակը տարածվում է ամբողջ հիվանդասենյակով: Միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ` այդ թվում նաև հարձակվողը, ևս մի քանի հոգի ծանր այրվածքներ են ստացել:
Իրավապահները ենթադրում են, որ հարձակվող ու նրա զոհի միջև վեճ է եղել: Սակայն ականտեսների պատմելով` հարձակման ժամանակ տղամարդն անգամ մի բառ չի ասել:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը։










