Տավուշի մարզի Չինչին գյուղի 82-ամյա քաղաքացին դուրս է եկել տանից և չի վերադարձել
Հուլիսի 26-ին` ժամը 12:42-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի 1-ին փողոցի թիվ 38 տան բնակիչ Խ.Կ-ն (ծնված 1934 թ.) դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել. տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ:
Փրկարարները «Գյուրջինանց յալը» կոչվող հանդամասում մոտ 10 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 16 ոստիկան և 20 տեղի բնակիչ:
Ժամը 20։18-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 08։00-ին դեպքի վայր են մեկնել 10 փրկարար և ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի Ներքին Կարմրաղբյուրի խմբից 20 ծառայող:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










