Կորած չինչինցի ծերունին հիշողության հետ խնդիր ուներ. համագյուղացի
Երեք օր առաջ Տավուշի մարզում կորած 82-ամյա Խ. Կ.-ն հիշողության հետ կախված խնդիրներ ուներ: Նրան համագյուղացիները վերջին անգամ տեսել էին Վարդավառի տոնակատարությունից հետո /Տավուշում ավելի ուշ են նշում Տաղավար այս տոնը/: Այս մասին Tert. am-ին հայտնեց գյուղապետարանի հաշվապահ Գագիկ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին` ժամը 12:42-ին, տեղեկատվություն էր ստացվել, որ ս.թ. հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի 1-ին փողոցի թիվ 38 տան բնակիչ 82-ամյա Խ. Կ.-ն դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:
Չինչինցին նշեց, որ ծերունին քայլելու հետ կապված խնդիր ևս ուներ և չէր կարող հեռու գնալ: Նաև Չինչինը հայ-ադրբեջանական սահմանին մոտ չէ և չէր կարող մոլորվելիս սահմանը պատահաբար հատելու վտանգ լինել:










