Չինաստանի հարավին վրա է հասել Միրինայե թայֆունը

06:23 • 27.07.16

Այս տարի Չինաստանում երրորդ՝ Միրինայե թայֆունը երեքշաբթի հասել է հարավչինական Հայինան կղզիներ՝ ստիպելով իշխանություններին փոթորկային իրավիճակ հայտարարել, հաղորդում է Սինհուա գործակալությունը:

Թայֆունը հասել է Դունգաո բնակավայրին տեղական ժամակաով 22.20-ին՝ քամու առավելագույն արագությունը հասնում էր 100կմ/ժ-ի: Հաղորդվում է, որ փոթորկի նախօրեին ավելի քան 25 հզ ձկնորսական նավեր վերադարձել են նավահանգիստ:

Հաղորդվում է, որ թայֆունն իր հետ ուժեղ քամի և անձրևներ կբերի: