Չինացին Իտալիայից 18.500 եվրո է տեղափոխել` ֆլոմաստերների մեջ թաքցրած

17:40 • 27.07.16

Միլան  քաղաքի օդանավակայանի մաքսային ծառայության և ֆինանսական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել  են մի չինացու, ով փորձել է Իտալիայից հայրենիք տեղափոխել է նկարչական ֆլոմաստերների մեջ թաքցված 18.500 եվրո:

 

Ինչպես նշում է italia-ru.com կայքը, օդանավակայանի աշխատակիցները չինացուն կանգնացրել են սովորական ստուգման համար: Սկզբում տղամարդն ասել է, որ ինքը հայտարարագրելու բան չունի, սակայն ուղեբեռի ստուգման ժամանակ հայտնաբերվել է նկարչական ֆլոմաստերների մեջ թաքցված գումարը` 100 եվրոյանոց թղթադրամներով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ չինացուն տուգանել են տեղափոխվող գումարի 5 տոկոսի չափով: