Քլինթոնը դարձել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական թեկնածու

04:59 • 27.07.16

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ֆիլադելֆիայում Դեմոկրատական կուսակցության հավաքի ժամանակ դարձել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության պաշտոնական թեկնածուն, հաղորդում է NBC-ն:

Մանրամասնվում է, որ Քլինթոնը երկրի պատմության առաջին կին քաղաքական գործիչն է, ում հաջողվել է ստանալ երկրի խոշորագույն կուսակցության աջակցությունը:

Քվեարկության ժամանակ Քլինթոնը ստացել է հավաքի  2383 մասնակիցների ձայնը: