Էստոնիան Բրիտանիայի փոխարեն կդառնա ԵՄ խորհրդի նախագահ

10:32 • 27.07.16

ԵՄ խորհրդի նախագահությունը հաջորդ տարվա կեսին կանցնի Էստոնիային, այլ ոչ Բրիտանիային, ինչպես նախատեսվում էր ավելի վաղ: Այդ մասին հայտնել է խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Անցած շաբաթ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը կհրաժարվի ԵՄ խորհրդում հերթական նախագահությունից` Եվրամիությունից դուրս գալու որոշման առնչությամբ:

 

Նախնական ծրագրերի համաձայն՝ Էստոնիան պետք է նախագահեր խորհրդում 2018 թվականի առաջին կիսամյակում:

 

Ինչպես հայտնել է Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասը, երկիրը լավ կկատարի այդ խնդիրը և պատրաստ է նախագահել կես տարով ավելի վաղ նախատեսված ժամկետներից շուտ: