Ադրբեջանական գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 24 մարդ
Ադրբեջանական Շիրվան քաղաքում «Արազ» ռազմական գործարանում տեղի ունեցած պայթյունից հետևանքով երկու մարդ է մահացել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այդ մասին հայտնել է երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը։
Գերատեսչության տեղեկություններով՝ դեպքի հետևանքով մահացել են գործարանի երկու աշխատակիցներ՝ Ագամիր Մամեդովը և Իլհամա Նուրիևան:
Զինամթերքի արտադրմամբ զբաղվող գործարանում հզոր պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը տեղի ժամանակով 15:35-ին:
Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 24 մարդ: Ինչպես հայտնում է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը, քաղաքի հիվանդանոցում այժմ գտնվում է տասը մարդ, նրանցից երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրոթյան:










