ԶԼՄ-ները պետք է պատասխանատու գործեն՝ տեղյակ լինելով, թե անազատության մեջ պահողներն ինչ մեթոդներով են ներգործում պատանդի վրա. Ոստիկանություն

17:34 • 27.07.16

Զանգվածային լրատվության միջոցներից մեկի թղթակիցը կապվել է ՊՊԾ գնդի տարածքում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր հետ, որն ասել է, թե իր որդին իրենց հեռախոսազրույցի ժամանակ նորմալ վիճակում է եղել:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և ընդգծում, որ ԶԼՄ-ներն առնվազն պետք է տեղյակ լինեն, թե անազատության մեջ պահողներն ինչ մեթոդներով են ներգործում պատանդի վրա, ինչպես են աշխատում նրա հարազատների հետ և ինչպես են փորձում հասնել իրական պատկերի նենգափոխման:

«Լրատվամիջոցները պետք է ունենան այս տարրական գիտելիքն ու գիտակցությունը և խիստ պատասխանատու գործեն նման բարդ իրավիճակներում՝ հուզականությամբ հանրային կարծիքի վրա ազդելու փորձերի փոխարեն»,-ասվում է հայտարարությունում: