Իտալիայում բացվել է մերկ հաճախորդների համար առաջին ռեստորանը

11:53 • 27.07.16

Իտալիան հետևել է Մեծ Բրիտանիայի օրինակին ու բացել երկրում առաջին ռեստորանը`նախատեսված մերկ հաճախորդների համար:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, L’Italo Americano ռեստորանը գտնվում է  Միլան քաղաքում: Այստեղ առաջին նուդիստական ընտրիքը կայացել է հուլիսի կեսերին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ  յուրաքանչյուր ուրբաթ ռեստորանն ընդունում է բացառապես մերկ հաճախորդների:

 

Նշվում է, որ Իտալացի նուդիստների ասոցիացիայի անդամների համար ընթրիքը արժե 50, իսկ շարքային քաղաքացիների համար` 200 եվրո:

 

Հայտնի է, որ մերկ ընթրիքի ժամանակ  արգելվում է օգտագործել բջջային սարքեր ու ֆոտոխցիկներ: Բացի այդ անջատվում է սովորական լույսը, ինչի փոխարեն վառվում են մոմեր:  Իսկ եթե հաճախորդներից որևէ մեկը փորձի սեքսով զբաղվել ռեստորանում, անմիջապես կվտարվի հաստատությունից: