Բան Կի Մունը «օլիմպիական հրադադար» է հայտարարել

10:43 • 27.07.16

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը «օլիմպիական հրադադար» է հայտարարել օգոստոսի 5-ին Ռիո-դե-Ժանեյրոյում մեկնարկող ամառային խաղերի անցկացման ժամանակահատվածում, գրում է ТАСС-ը:

Համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված տեսաուղերձում նա կոչ է արել բոլոր հակամարտությունների մասնակիցներին «զենքերը վայր դնել և մի կողմ թողնել տարաձայնությունները» մրցումների ընթացքում:

 

«Միջազգային օլիմպիական կոմիտեն և ՄԱԿ-ը սերտորեն աշխատում են միասին աշխարհում ներդաշնակության և խաղաղության համար: Այդ ոգով մենք «օլիմպիական հրադադար» ենք հայտարարում և կոչ են անում բոլոր հակամարտող կողմերին զենքերը վայր դնել և Խաղերի ընթացքում մի կողմ դնել տարաձայնությունները»,- ասել է գլխավոր քարտուղարը: