Արամ Մանուկյանի վիճակը կայուն է. Գոռ Ղլեչյան

11:14 • 28.07.16

Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ «Դատապարտյալների» հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ տեղափոխված  հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Արամ Մանուկյանը` Պավել Մանուկյանի որդին բժիշկների հսկողության տակ է: 


«Նոր են տեղափոխել, բոլոր անհրաժեշտ բժշկական օգնությունը ցուցաբերվում է: Վիճակը կայուն է»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է հարցին, թե հաշվի առնելով ստացած վիրավորումը, արդյո՞ք բժշկական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ սարքավորումները, մասնագետները կան քրեակատարողական հիմնարկում, Գոռ Ղլեչյանը դրական պատասխան տվեց։