Ֆինլանդիայում շտապօգնության մեքենան բախվել է արջին ու սպանել կենդանուն

17:31 • 28.07.16

Ֆինլանդական Յուվա բնակավայրից ոչ հեռու շտապօգնության մեքենան մայրուղու վրա բախվել է արջի հետ, ինչի հետևանքով գիշատիչը տեղում սատկել է:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել գիշերը: Իրավապաների փոխանցմամբ, ո’չ տեղափոխվող  հիվանդը, ո’չ բուժաշխատողները չեն տուժել:

 

Մինչդեռ սատկած կենդանուն հանձնել են գիտնականներին` որպես հետազոտական նմուշ: