Մոսկվայում 4-ամյա աղջկան գլխատած ուզբեկ դայակին անմեղսունակ են ճանաչել

20:33 • 28.07.16

Փորձագետներն անմեղսունակ են ճանաչել Մոսկվայում 4-ամյա աղջնակին գլխատած ուզբեկստանցի դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային:  Lenta.ru-ի փոխանցմամբ`այս մասին հուլիսի 28-ին հայտնել է դատարանում նրա թարգմանիչ Ախմեդ Ախմեդով:

Դատական նիստում բավարարվել է հետաքննության միջնորդությունը նրա ձերբակալությունը մինչև օգոստոսի 29-ը երկարաձգելու մասին:  Աղբյուրի տվյալներով` կինը լաց է եղել դատարանում և խնդրել իրեն բուժման ուղարկել Ուզբեկստան:

Մարտին որոշում էր կայացվել նախկին դայակին տեղավորել կալանավայրի հոգեբուժարան: Օրեր առաջ Ուզբեկստանի ՆԳՆ-ն ՌԴ Քննչական կոմիտեին ապացույց էր ներկայացրել, որ Բոբոկուլովան 2003 թվականից հաշվառված է Սամարղանդի հոգեբուժական դիսպանսերում`«սուր շիզոֆրենիկ դրվագ» ախտորոշմամբ: