Բրազիլիայում դատարանն արգելափակել է Facebook-ի հաշիվներին եղած 11.7 մլն դոլար
Բրազիլիայում դաշնային դատարանը վճռել է արգելափակել Facebook ընկերության հաշիվներին եղած 11.7 մլն դոլարը, ինչը կապված է ընկերությանը պատկանող WhatsApp մեսենջերի շուրջ առաջացած տարաձայնություններով:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, դատավճիռը պայմանավորված է այն փաստով, որ մեսենջերի ներկայացուցիչները հրաժարվել են իրավապահներին մատչում տրամադրել դեպի օգտատերերի նամակագրությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ բրազիլական դատարանները բազմիցս արգելափակել են WhatsApp-ի աշխատանքը: Իսկ մեկ ամիս առաջ բրազիլական Լոնդրիանա քաղաքի դատարանը Facebook-ի հաշիվներին եղած 6 մլն դոլարն արգելափակելու վճիռ է կայացրել:










