Բրյուսելը հավանության է արժանացրել փախստականների համար Անկարային 1,4 միլիարդ եվրոյի տրամադրումը

17:17 • 28.07.16

Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել Թուրքիայում սիրիացի փախստականների աջակցության համար 1,4 միլիարդ եվրոյի տրամադրումը: Այդ մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի քարտուղար Մինա Անդրեևան, հայտնում է РИА Новости-ն:

 

«Միջոցները կուղղվեն կրթության, բնակարանի, սոցիալական ենթակառուցվածքների, սոցիալ-տնտեսական օգնության տրամադրմանը»,- ասել է նա:

 

Անդրեևայի խոսքերով՝ դա Թուրքիայի հետ Եվրամիության պայմանավորվածությունների շրջանակներում Բրյուսելի պարտականությունների կատարման հաջորդ քայլն է:

 

Ինչպես նշում է РИА Новости-ն, ավելի վաղ Թուրքիային արդեն տրամադրվել էր 740 միլիոն: Այդկերպ՝ փոխանցված միջոցները կկազմեն ընդհանուր մոտ 2,14 միլիարդ եվրո: