Երկու տարվա ընթացքում Եվրոպայում ահաբեկչությունների զոհ է դարձել 443 մարդ
Վերջին երկու տարիներին 443 մարդ է զոհվել Եվրոպայի տարածքում իրականացված ահաբեկչական հարձակումների ընթացքում: Այդ մասին գրում է Daily Mail-ը:
Նշվում է,ո ր 2014 թվականից Եվրոպայում տեղի է ունեցել 18 ահաբեկչական հարձակում, որոնց ընթացքում զոհեր են գրանցվել: Այդպես, 2014 թվականին սպանվել է 4 մարդ, 2015 թվականին՝ 267 մարդ, և այս տարվա առաջին կեսին զոհվել է 172 մարդ:
Առավել խոշոր ահաբեկչություններն այս ընթացքում տեղի են ունեցել Փարիզում, Անկարայում և Նիցցայում:
Փարիզում զոհերի թիվը կազմել է 155 մարդ, Անկարայում՝ 102: Նիցայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 84 մարդ:
Վերջին հարձակումն իրականացվել է հուլիսի 26-ին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող եկեղեցու վրա: Ահաբեկչության հետևանքով մահացել է քահանան, հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










