Ֆրանսիայում լրատվամիջոցները որոշել են այլևս չհրապարակել ծայրահեղականների լուսանկարները

10:34 • 28.07.16

Մի քանի ֆրանսիական թերթ և հեռուստաալիք հայտարարել են, որ այլևս չեն հրապարակի ահաբեկչություն գործած մարդկանց լուսանկարները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նրանց կարծիքով՝ զանգվածային լրատվութան միջոցները չպետք է հայտնի դարձնեն նման հանցագործություններ կատարած անձանց:

 

Գաղափարը պաշտպանել են Le Monde և Le Croix թերթերը, ինչպես նաև RFI ռադիոն և France 24 և BFMTV հեռուստաալիքները:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայում հերթական հարձակումն է տեղի ունեցել: Երկու տղամարդ հարձակվել է եկեղեցու վրա և պատանդ է վերցրել 84-ամյա քահանային, որին այնուհետև սպանել են: Երկու հարձակվողները սպանվել են ոստիկանական գործողության ժամանակ:

 

 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ էր հրապարակել, որտեղ եկեղեցին գրաված երկու տղամարդիկ հայտնում են ԻՊ-ին իրենց հավատարմության մասին: