Ժնևի օդանավակայանի իրարանցման մեղավորը ուղևորներից մեկի կինն է եղել
Օրեր առաջ Ժենևի օդանավակայանի անվտանգության ծառայությունը ռումբի մասին ստացված հաղորդագրության պատճառով բարձր պատրաստության վիճակի է բերվել։ Ոստիկանությունը հայտնել է, որ հաղորդագրության հեղինակն է եղել մի կին, ով չէր ուզում, որ իր ամուսինը հեռանար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ոստիկանությունը պարզել է, որ զանգը կատարված է եղել Ժենևից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ֆրանսիական Անսի քաղաքից։
«Զանգահարող կինը խոստովանել է իր արարքն ու բացատրել, որ այդ կերպ ցանկացել է կանխել իր ամուսնու հեռանալը»,- ասվում է ժենևյան դատաախազության հաղորդագրության մեջ։
Աղբյուրը մանրամասնում է, որ Ֆրանսիայում ու Շվեյցարիայում կնոջ դեմ քրեական գործեր են հարուցվել։










