Google-ն իր քարտեզներում կվերականգնի Ղրիմի քաղաքների ռուսական անվանումները

19:50 • 28.07.16

Google-ն սկսել է ակտիվորեն աշխատել իր քարտեզներում Ղրիմի բնակավայրերի նախկին անվանումները վերադարձնելու ուղղությամբ, որոնք անվանափոխվել էին ուկրաինական իշխանությունների պահանջով: Lenta.ru-ի հաղորդմամբ`այս մասին տեղեկացրել են ամերիկյան ընկերության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Google Maps ծառայությունը Ղրիմի քաղաքներն ու ավաններն անվանափոխել էր ապակոմունիզացման ուկրաինական օրենքի համաձայն: Մասնավորապես, Կրասնոպերեկոպսկ քաղաքը վերանվանվել էր Յանի Կապու, Կրասնոգվարդեյսկի շրջանը դարձել էր Կուրման, Կիրովսկին ստացել էր Իսլյամ-Տերեկ անվանումը, իսկ Սովետսկին`Իչկի:

Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովը Google-ին մեղադրել էր ուկրաինական ռուսատյացության հովանավորչության մեջ: Նրա խոսքով ռուսատյացությունը քողարկվում է ապակոմունիզացման դիմակի տակ:

Փոփոխությունները Google Maps-ում հուլիսի 26-ին նկատել էին ծառայության օգտատերերը:

 

 

Google-ն իր քարտեզներում կվերականգնի Ղրիմի քաղաքների ռուսական անվանումները