Հնդկաստանում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել` ԻՊ-ի կարգախոսներ բղավող ուղևորի պատճառով
Indigo Airlines ավիաընկերության ինքնաթիռը Հնդկաստանի Մումբայ քաղաքում արտակարգ վայրէջք է կատարել իսլամիստական կարգախոսներ բղավող ուղևորի պատճառով, գրում է gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ ինքնաթիռն իրականացնում էր Դուբայ (ԱՄԷ) – Կոչի (Հնդկաստան) չվերթը:
Հստակեցվում է նաև, որ ուղևորը բղավում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կարգախոսները:










