Ցանկացած հրապարակում ուսումնասիրվում է. Ոստիկանությունը տարեց կնոջ ձեռքերը ոլորած կին ոստիկանի մասին

14:28 • 28.07.16

Ցանկացած հրապարակում ուսումնասիրվում է. այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվական ծառայությունից՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք ծառայողական քննություն չպետք է անցկացվի «Հրեշտակների» գնդի կին ոստիկանի նկատմամբ, որը, համացանցում տարածված տեսանյութի համաձայն, ոլորում է տարեց կնոջ ձեռքերը:  

Նշենք, որ սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում, որ կին ոստիկանը Մարգարիտա Կարապետյանն է և նա նախկինում աշխատել է գիշերային ակումբում: