«Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումը անվանափոխություն է կատարել ավիահարվածներից փրկվելու համար

23:33 • 28.07.16

«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի հետ կապերը խզելու և անվանումը փոխելու մասին:


Ինչպես հայտնում է Reuters-ը, վկայակոչելով խմբավորման առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանիին, ահաբեկչական խմբավորումն անվանափոխվել է «Ջեբհաթ Ֆաթահ ալ-Շամ»:


Ինչպես հաղորդվում է, այս քայլին զինյալները գնացել են, որպեսզի զրկեն Ռուսաստանին և ԱՄՆ-ին Սիրիայի տարածքում իրենց ահաբեկիչների ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու պաշտոնական շարժառիթից:


Սիրիայում 2011 թվականից շարունակվում է զինված հակամարտությունը: Կառավարական զորքերին դիմագրավում են զինված ապստամբ ջոկատները` պահանջելով  նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը: