Օբաման կարծում է, որ Քլինթոնը կլինի ԱՄՆ ավելի լավ նախագահ, քան ինքը

10:57 • 28.07.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կարող է դառնալ պետության ավելի լավ նախագահ, քան ինքը, գրում է РИА Новости-ն:

 

«Կարող եմ վստահությամբ ասել, որ ԱՄՆ նախագահ դառնալու համար չի եղել ավելի հմուտ տղամարդ կամ կին, այդ թվում ես և Բիլը (ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոն) , քան Հիլարի Քլինթոնն է »,- հայտարարել է Օբաման՝ հանդես գալով Ֆիլադելֆիայում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարին:

 

ԱՄՆ նախագահն իր ելույթում լավ կարծիք է հայտնել նաև փոխնախագահի թեկնածու Թիմ Քեյնի մասին: